Բաժիններ՝

 «Կցանկանայի դառնալ նոր Ռոնալդուն». Ֆելիշ

Մադրիդի «Ատլետիկոյի» պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը խոստովանել է, որ կցանկանար նմանվել «Յուվենթուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

«Կրիշտիանու Ռոնալդուն նվաճել է 5 «Ոսկե գնդակ», իսկ այդ տիտղոսը յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է: Իհարկե, ես կցանկանայի դառնալ նոր Ռոնալդուն:

Ես հետևում էի հարձակվողներին, ովքեր խաղում էին «Ատլետիկոյի» կազմում, և նրանք հիանալի ֆուտբոլիստներ էին, հիանալի հարձակվողներ: Ես ուզում եմ դառնալ նրանցից մեկը, և հենց այդ պատճառով ես որոշեցի տեղափոխվել «Ատլետիկո»»,- 19-ամյա Ֆելիշի խոսքերն է մեջբերում ESPN-ը:

Հիշեցնենք, որ Ֆելիշն «Ատլետիկո» է տեղափոխվել լիսաբոնյան «Բենֆիկայից» 126 մլն եվրոյի դիմաց՝ դառնալով մադրիդյան ակումբի պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս