ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել Նեյմարին ցանկացած ակումբի, բացի «Բարսելոնայից»
ՊՍԺ-ն պատրաստ է դիտարկել հարձակվող Նեյմարի վաճառքի վերաբերյալ ցանկացած տարբերակ, սակայն ակումբում չեն ցանկանում, որ բրազիլացի ֆուտբոլիստը վերադառնա «Բարսելոնա»: Ինչպես հաղորդում է Marca-ն, ֆրանսիական ակումբը վետո է դրել Նեյմարի՝ կատալոնական ակումբ տեղափոխության վրա, որի հետ ՊՍԺ-ի հարաբերությունները վերջին շրջանում վատթարացել են:
Աղբյուրը նշում է, որ փարիզեցիները մոտ են «Բարսելոնայի» հետ բանակցությունների խզմանը: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ 27-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար փարիզյան ակումբի ղեկավարությունն իջեցրել է իր ֆինանսական պահանջները: Եթե նախկինում բրազիլացի ֆուտբոլիստով հետաքրքրված ակումբներից ՊՍԺ-ն պահանջում էր առնվազն 300 մլն եվրո, ապա այժմ նրա գինն իջեցվել է գրեթե երկու անգամ, և ակումբը պատրաստ է բաց թողնել խաղացողին 180 մլն եվրոյի դիմաց:
Պատրաստեց Անի Գաբուզյանը