Բաժիններ՝

Տիմատին հուլիսի 13-ին կլինի Երևանում

Black Star խմբի հիմնադիր և սեփականատեր, հայտնի ռեփ երգիչ Տիմատին հուլիսի 13-ին կժամանի Հայաստան:

Երևանի Շահումյան հրապարակում ժամը 19:00-ին Տիմատիի մասնակցությամբ տեղի կունենա Black Star Burger-ի պաշտոնական բացման արարողությունը:

Այս մասին տեղեկացրեց Երևանում գործող Black Star Burger-ի մարկետինգի մենեջեր Յուրի Մինասյանը:

«Միջոցառումը վարելու են հաղորդավար Եգոր Գլումովն ու երգիչ Մհերը: Մինչև Տիմատիի բեմ բարձրանալը ելույթներով հանդես են գալու նաև մեր հայ աստղերը՝ Իվետա Մուկուչյանը, Սրբուկը, ինչպես նաև Swag Dance պարային խումբը: Կազմակերպվելու են նաև մրցույթներ»,- նշեց Յուրին և հավելեց, որ այդ ամենից հետո նախատեսվում է Տիմատիի ելույթը, կլինի Black Star Burger-ի պաշտոնական բացումն, ինչից հետո ներկաներին կհյուրասիրի իր ձեռքով պատրաստված 1000 անվճար բուրգեր:

Միջոցառումը տևելու է մոտավորապես 3 ժամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031