Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նուրսուլթան Նազարբաևին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ շնորհավորելով ծննդյան տարեդարձի առթիվ

«Համոզված եմ, որ պետական գործունեության Ձեր բազմամյա փորձը, Ձեր էներգիան և նպատակասլացությունն առաջիկայում ևս կծառայեն բարեկամ Ղազախստանի բարգավաճմանը։

Վստահ եմ, որ մեր երկրների միջև հաստատված ավանդական բարեկամական հարաբերությունները հետագայում ևս կնպաստեն Հայաստանի և Ղազախստանի միջև փոխշահավետ համագործակցության խորացմանը»,- ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում։

Նախագահ Արմեն Սարգսյանը Նուրսուլթան Նազարբաևին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031