Բաժիններ՝

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդի հետ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Արցախ կատարած այցի շրջանակներում հանդիպել է  Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին:

ԱԳ նախարարը և Արցախի թեմի առաջնորդը քննարկել են Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության առավել ամրապնդմանը և հայության հոգևոր կյանքին առնչվող հարցեր:

Իր խոսքում նախարարը նշել է, որ արցախահայությանն առնչվող հարցերը վերաբերում են յուրաքանչյուր հայի՝ անկախ գտնվելու վայրից, քանի որ Արցախն իր մեջ մարմնավորում է այն, ինչը մեզ բոլորիս համար հավաքական առումով նշանակում է մեր ինքնության պաշտպանություն:

Պարգև Սրբազանը արտգործնախարարին ներկայացրել է Արցախի թեմի գործունեությունը և առաջիկա ծրագրերը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031