«Ուրախ եմ, որ վերադառնում եմ տուն». Բուֆոն
Դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մեկնաբանել է «Յուվենթուս» տեղափոխությունը:
«Բարև բոլորին: Ուզում եմ ևս մեկ անգամ ողջունել ձեզ: Ես երջանիկ եմ, որ վերադարձել եմ տուն և կրկին հնարավորություն ունեմ գրկել ձեզ և ստանալ ձեր գրկախառնությունները:
Սա իմ կյանքում ամենագեղեցիկ ու ամենաերջանիկ օրերից մեկն է: Այսօր ես հասկացա ու ինձ համար ապացուցվեց, որ կյանքն անհավատալի է, և միշտ արժե երազել»,- նշել է Բուֆոնը:
Հիշեցնենք, որ երեկ «Յուվենթուսը» հայտարարել է դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի տեղափոխության մասին:
41-ամյա իտալացին թուրինյան ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2020 թվականի հունիսի 30-ը:
Սիրարփի Աղաբաբյան