
Ոստիկանության Արարատի բաժնում ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել

Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արտաշատի պահպանության բաժնի ծառայողների և Արարատի քրեական հետախույզների համատեղ անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 2-ին, ժամը 16.40-ին, Արարատի բաժին է եկել Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչ, 41-ամյա մի տղամարդ և կամավոր հանձնել կարճեցված փողով որսորդական հրացան, «Ֆ-1» տիպի նռնակ, նռնակի մեկ պայթուցիչ, մոտ 350 փամփուշտ:
Նա հայտնել է, որ դրանք պատկանել են 1992 թվականին զոհված հորը, որը մասնակցել է Երասխի պաշտպանական մարտերին:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: