Լրատվամիջոցների փոխանցմամբ ներքին «վեթինգի» և որոշակի ուսումնասիրությունների արդյունքում արդեն որոշակի ինֆորմացիա կա, որ ՀՀ-ում գործող մոտ 250 դատավորներից ընդամենը 15-20 դատավորի հետ կապված լուրջ թերացումներ ու բացթողումներ կան, իսկ մնացած 230 դատավորները ոչ միայն իրենց գործի իսկական գիտակներ են, այլև առանձնապես «դոսյեներ» չկան նրանց վրա:
«Չեմ կարծում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկանդալային հայտարարություն է արել, չեմ կիսում այդ միտքը: Եթե ուշադիր լսեք վարչապետի հայտարարությունը, նա որևէ ցուցում չի տվել հակաիշխանական ելույթներ ունեցող անձանց դեմ` նրանց դեմ ազդեցություն ունենալու մասով»,- ասաց Վանեցյանը:
Հունիսի 8-ին, ժամը 07:43-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Լանջառ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլի հերթական խաղում Հայաստանի ազգային ընտրանին Երևանում այսօր` հունիսի 8-ին, կհյուրընկալի Լիխտենշտեյնի հավաքականին:
Ինչպես գիտեք, ոչ վաղ անցյալում էթիկայի հանձնաժողովի կայացրած որոշումը բողոքարկել էի վարչական դատարանում՝ այն համարելով ոչ իրավաչափ։ Մի քանի օրից դատարանը քննելու է իմ բողոքը և պարզի արդյոք կարող էր Էթիկայի հանձնաժողովը նման որոշում կայացնել, թե ոչ։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արկադի Խաչատրյանը դեմ է քվեարկելու Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծին: 168.am-ի հետ զրույցում ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ խմբակցության միասնական որոշում դեռ չկա, պետք է քննարկեն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ։
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս տեսանյութը՝ գրելով. «Երբ ծովի դար էր՝ մենք ծով չունեինք, երբ նավթի դար էր՝ մենք նավթ չունեինք, երբ բախտի դար էր՝ մենք բախտ չունեինք: Եկել է մտքի դարը եւ մենք ունե՛նք միտք: Ասել է, թե՝ եկել է մեր դարը: Եկել է քո՚ դարը: Վեր կաց եւ քայլի՛ր»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում մասնակցել է «Մտքերի գագաթնաժողով»-ի բացման արարողությանը:
Լոնդոնի «Արսենալ»-ի 7 ֆուտբոլիստներ պաշտոնապես հեռացել են ակումբից:
2019 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 04-ի սահմաններում, անհայտ անձը ուրիշի գույքը գաղտնի ոչնչացնելու նպատակով հրկիզել է Աբովյան քաղաքի 46 -ամյա բնակչին պատկանող բնակարանի դուռն ու «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան:
Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը Հնդկաստանի միջազգային մրցաշարում կիսել է 1-3 տեղերը:
Հունիսի 6-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայության վաշտի ոստիկանները օդանավակայանի ժամանման սպասասրահում մոտեցել են ուղևորների ելքին խոչընդոտող մասնավոր տաքսու վարորդներին և հորդորել ազատել տարածքը՝ ուղևորների ազատ ելքն ապահովելու համար:
Հունիսի 8-ի առավոտվա 3.30-ից Գեղարքունիքի մարզի ողջ տարածքում մեկնարկել է համապետական շաբաթօրյակը:
Նախօրեին Սանտ Պետերբուրգում լրագրողի հարցին ի պատասխան՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, թե Հայաստանը ոչ թե մեկ, այլ մի քանի իսկանդեր ունի:Իսկանդերներով հպարտանալուց առաջ լավ կլիներ հիշեր, թե ում ջանքերով է Հայաստանը ձեռք բերել դրանք:
Հանրապետության տարածքում այսօր վաղ առավոտից մեկնարկել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից նախաձեռնված համապետական մաքրության օրվա ակտիվ միջոցառումները:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ:
Համացանցում տեղեկություն եւ կադրեր են տարածվել Ախալքալաքում տեղի հայ բնակչության եւ ոստիկանների միջեւ լարված միջադեպից: Ըստ տարածված տեղեկությունների, ոստիկաններն անհամաչափ բռնություն են գործադրել քաղաքացիների նկատմամբ:
Սանկտ Պետերբուրգի համաժողովում վերջապես կայացավ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը, որի ժամանակ ՌԴ նախագահն ասել է․ «Շատ ուրախ եմ ողջունել Ձեզ կրկին:
Նախօրեին տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա այցը Սանկտ Պետերբուրգ, որտեղ նա հանդիպեց Վլադիմիր Պուտինի հետ:
Իշխանության ներքին հարցումները ոչ այնքան հաճելի արդյունքներ են ցույց տալիս իշխանության համար։
«Ժողովուրդ» թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այս օրերին իրավապահ համակարգում քննարկումներ են ՀՔԾ-ի հնարավոր լուծարման մասին:
«Փաստ» թերթի ունեցած հավաստի տեղեկություններով՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականը կանխորոշված է եղել դեռ ամիսներ առաջ՝ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի հետ կապված աղմկոտ սկանդալին զուգահեռ։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանը հունիսի 7-ին պարտավորեցրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին Ֆեյսբուք սոցիալական ցանցի ուղիղ եթերի միջոցով հրապարակային ներողություն խնդրել Սերժ Սարգսյանի խնամի, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի» տնօրեն Արա Մինասյանից։
Դիլիջան քաղաքում մեկնարկեց ֆրանսիական հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողով»-ը: Ամեն տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթնաժողով»-ը («Summit of Minds») այս տարի առաջին անգամ է անցկացվում Հայաստանում: Հայաստանն առաջին երկիրն է, որը հյուրընկալում է այս միջոցառումը Շամոնիից դուրս:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդին:
Հունիսի 8-ին, ժամը 04։03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի թիվ 28 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 10-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Հունիսի 7-8-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: