
Մանրամասներ Փաշինյան-Պուտին հանդիպումից. կստորագրվի՞ նոր վարկային համաձայնագիր. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա այցը Սանկտ Պետերբուրգ, որտեղ նա հանդիպեց Վլադիմիր Պուտինի հետ: «Փաստ» թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Փաշինյանի այցի բուն նպատակների մասին:
Պարզվում է, որ Պետերբուրգում Փաշինյանը տարբեր կառույցների ու պաշտոնյաների հետ քննարկել է նոր վարկային համաձայնագիր ստորագրելու հարցը, եւ, ըստ ամենայնի, առաջիկայում դրա մասին արդեն կսկսեն հայաստանյան օրակարգում թեզեր շրջանառվել:
Արդեն հայտնի է, որ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է նաեւ հայ-ռուսական գազային պայմանագրով տրամադրվող գազի սակագնի հարցը: Սակայն, մոսկովյան մեր աղբյուրի փոխանցմամբ, դարձյալ որոշակիություն չի եղել՝ թեման թողնելով աշնանը Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: