Հայաստան-Լիխտենշտեյն խաղից առաջ
Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլի հերթական խաղում Հայաստանի ազգային ընտրանին Երևանում այսօր` հունիսի 8-ին, կհյուրընկալի Լիխտենշտեյնի հավաքականին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի համար ընտրական այս փուլը 8-րդն է Եվրոպայի և աշխարհի առաջնություններում: Որակավորման այս փուլում Հայաստանի ընտրանու հերթական հակառակորդը ինչ որ տեղ ծանոթ է, քանի որ նախորդ մրցափուլում` Ազգերի լիգայում, հավաքականն ընդգրկված էր Լիխտենշտեյնի հետ նույն խմբում: Այս թիմերը միմյանց դեմ մրցել են ընդհանուր առմամբ երկու անգամ, հենց Ազգերի լիգայի որակավորման փուլի շրջանակներում:
Առաջին անգամ 2018 թվականի սեպտեմբերին Երևանում կայացած խաղում Հայաստանի հավաքականն այն ժամանակ Վարդան Մինասյանի գլխավորությամբ հաղթեց 2:1 հաշվով: Հայաստանի թիմի կազմում աչքի ընկան Մարկոս Պիզելին և Տիգրան Բարսեղյանը:
Պատասխան հանդիպումը կայացավ Լիխտենշտեյնում, որտեղ գրանցվեց ոչ-ոքի` 2:2: Այդ հանդիպման էլ գոլերն իրենց ակտիվում գրանցեցին Սարգիս Ադամյանը և Ալեքսանդր Կարապետյանը:
Այժմ Եվրո-2020 ընտրական փուլի J խմբում Հայաստանի և Լիխտենշտեյնի թիմերը ոչ մի միավոր չունեն հետ հետնապահի դիրքում են: Մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է երկու խաղից երկու հաղթանակ տոնած Իտալիայի հավաքականը: