Նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամի փոխարեն՝ առաջարկվում է սահմանել 68 հազար դրամ
ՀՀ կառավարությունն այսօր նիստում հավանություն տվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի և Վարազդատ Կարապետյանի օրինագծին՝ նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին:
Սակայն, ինչպես ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը, պատգամավորների առաջարկած նվազագույն աշխատավարձը ներկայիս 55 հազար դրամի փոխարեն 63 հազար դրամ սահմանելու փոխարեն՝ կառավարությունն առաջարկում է սահմանել 68 հազար դրամ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ սա ինչպիսի՞ ազդեցություն կունենա քաղաքացիների սոցիալական վիճակի վրա: Նրա խոսքով՝ պետական համակարգում նվազագույն աշխատավարձը հստակ կբարձրանա, իսկ մասնավոր ոլորտում պետք է կարգավորումներն այնպես անել, որ իրականում լինի այդ բարձրացումը. «Աշխատավարձի 23% բարձրացումը բավականին շոշափելի է»: