Բաժիններ՝

Սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտում կկայանա Տիգրան Մանսուրյանի համերգային ծրագիրը

Երևանյան մշակութային միջոցառումների շրջանակներում օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ը Ստեփանակերտում նախատեսվում են մի շարք իրադարձություններ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Ստեփանակերերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի համերգի ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նրա խոսքով՝ ԱՀ անկախության տոնի նախօրյակին՝ սեպտեմբերի 1-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կկայանա հռչակավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի համերգային ծրագիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930