
Արթուր Աղաբեկյանը՝ իր հրաժարականի մասին

Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դեռևս ամիսներ առաջ Արցախի Հանրապետության նախագահին էի ներկայացրել ԱՀ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատմանս դիմումը: Դիմումի ընդունման ընթացքը հետաձգվեց նախագահ Սահակյանի հետ տեղի ունեցած զրույցից հետո` կապված մի շարք ներքաղաքական և անվտանգային հարցերի մասով իմ մասնակցության և դերակատարության հանգամանքով:
Վստահ եմ` արել եմ առավելագույնը, և իմ շնորհակալությունն եմ հայտնում ԱՀ նախագահին, իմ գործընկերներին` համատեղ աշխատանքի համար:
Շարունակելու եմ անտարբեր չմնալ Արցախի և նրա շուրջ կատարվող գործընթացներին»:
https://www.facebook.com/aghabekyanartur/posts/1849638775135561?__xts__[0]=68.ARAMa7NpedZRnBf8xqQG3v6YT2SG-2nYBETwl_ZxKQhAHpvVhEyeOJzjoZNoFy3_oWsz3mzmXx6rEQwxoKdqmOYKnusC1v78f3UK-eNg76vBXZxKPjolR1DggMcgJYCR8qt4jmDodBRfKx7XTvIHiExJ-UOopSJXUrIlpTrbYykvav5nA3O7QMYuzo66s4I6odzURIsT2Uw-FIqwj0nObTS72bLAUxkHH-YcPUxbk9gMAo8eevexo4mdgzNTYgjYNkPztMPC95N_4tgHDdQNwYk0-5_262t-61cd0N9GazlVKI9FwGGrr6covj0QRIBBaQRjbcMq0Y4L20HNC4-vrg&__tn__=-R