«Աղվան Հովսեփյանն էլ պետք է տա բացատրություններ». Անդրանիկ Քոչարյան

«Առաջին անգամ Գեղամ Պետրոսյանի բացատրությունները մեզ չեն բավարարել և մենք երկրորդ անգամ կանչել ենք՝ վերցնելու այլ բացատրություններ, Ներքին զորքերի այլ աշխատակիցների, հատկապես՝ հայտնի Դաստակովից հետո, մեր մոտ, իհարկե, կասկածներ եղել են թե՛ զինված ապօրինի խմբավորումների, թե՛ ապօրինի և անհամաչափ ուժի կիրառման, թե՛ այն կադրերը, որ այսօր գտնվում են նախաքննական մարմնի տրամադրության տակ»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով  2008-ին ոստիկանության շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի ձերբակալմանը:

Ըստ նրա՝ նախաքննական մարմինը Գեղամ Պետրոսյանին ոչ միայն կանչել է, այլ նաև միջնորդել է կալանավորման, և դա կապվում է կոնկրետ սպանության հետ: Քոչարյանի խոսքով՝ գործը նախկինում չէր բացահայտվում միայն մեկ պատճառով՝ իշխանությունները պատվեր էին իջեցրել, և այժմ այդ պատվեր իջեցնողներից մեկը փախուստի մեջ է:

«Աղվան Հովսեփյանը, որը գլխավոր դատախազն էր այդ ժամանակ, ինքն էլ պետք է տա բացատրություններ, եթե չի տվել, թե ինչպես գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնելու պարագայում հնարավոր են այդպիսի լայնածավալ գործի կոծկումներ»,- ասաց Ա.Քոչարյանը:

Տեսանյութեր

Լրահոս