Բաժիններ՝

Թվով 9 առավելություն, որը տալիս է սմարթֆոնի եռակի տեսախցիկը

Երբեմն ավելի շատը նշանակում է՝ ավելի լավ:

Կրկնակի տեսախցիկով սմարթֆոնները կարողանում են լուսանկարներ անել ավելի մեծ ընդլայնմամբ և ավելի բարձր որակով: Լրացուցիչ մոդուլները թույլ են տալիս ավելի լավ որակի լուսանկարներ անել՝ ավելի ցածր լույսի ներքո:

1. Գեղեցիկ բոկե  («աղոտություն», «ոչ հստակություն») լուսանկարներ

Սմարթֆոններ արտադրողները հիմնականում զարգացնում են իրենց սարքերը լրացուցիչ տեսախցիկներով՝ հանուն բոկեով արված լուսանկարների: Սա էֆեկտ է, երբ լուսանկարի օբյեկտները ֆոկուսում են, իսկ հետին ֆոնը՝ աղտոտված: Բոկեն ստեղծվում է այսպես՝ մի տեսախցիկը լուսանկար է անում, իսկ մյուսը՝ առանձին լուսանկարում է ֆոնը:

Կարդացեք նաև

Բոկեով լուսանկարել կարողանում են նաև որոշակի 1 տեսախցիկով սմարթֆոններ, իսկ հետին ֆոնի աղտոտվածությունն ավելանում է առանձին ծրագրով: Բայց շատ տեսախցիկներով սմարթֆոններն այս խնդիրը մի քանի անգամ ավելի հեշտ և լավ են լուծում:

Բացի այդ, գադջետներում մի քանի սմարթֆոնների առկայությունը թույլ է տալիս ավելի պարզ նկարել դեմքերը խմբակային լուսանկարներում:

2. Աշխատանք լրացված իրականության հավելվածներով

Տեսախցիկի մի քանի մոդուլներն անհրաժեշտ են ոչ միայն լավ որակի լուսանկարներ ստանալու, այլև լրացված իրականությամբ հավելվածների հետ ավելի որակյալ աշխատելու համար: Մի քանի տեսախցիկների շնորհիվ ծրագրերը կարող են ավելի ճշգրիտ կերպով տեղադրել վիրտուալ օբյեկտներն իրական աշխարհի ֆոնի վրա:

3. Օպտիկական զում՝ առանց կորուստների

Սմարթֆոնը կարող է մեծացնել լուսանկարները երկու միջոցներով: Ամենապարզը թվային զումն է, որը կիրառելի է մեկ տեսախցիկ ունեցող բոլոր գադջետների վրա: Իհարկե, շատ հաճախ զումը կատարվում է լուսանկարների որակի հաշվին:

Սակայն սմարթֆոնները, որոնք ունեն լրացուցիչ տեսախցիկ` հեռահաղորդակցության ոսպնյակով, կարող են օգտագործել օպտիկական զումը: Այն թույլ է տալիս լուսանկարել օբյեկտը՝ առանց պատկերի որակի վատթարացման:

4. Անգույն նկարահանում

Երկու և ավելի տեսախցիկ ունեող սմարթֆոնները հիմնականում ունեն սև-սպիտակ ֆիլտր, ինչը թույլ է տալիս անել նաև անգույն լուսանկարներ: Նման սմարթֆոնները սև-սպիտակ լուսանկարներն անում են մի քանի անգամ ավելի որակով, քանի որ միանգամից սև-սպիտակ նկարելն ու հետո ծրագրերով լուսանկարի գույները փոխելն իրարից շատ են տարբերվում՝ հատկապես որակով:

5. Լուսանկարում վատ լուսավորության պայմաններում

Սև-սպիտակ լուսանկար անելու հատկությունը կարևոր է ոչ միայն անգույն լուսանկարների, այլև վատ լուսավորության պայմաններում որակյալ լուսանկարներ անելու համար:

Մոնոխրոն սենսորն ավելի շատ օբյեկտներ է որսում վատ լուսավորության պայմաններում և նկարում է՝ առանց շատ աղտոտվածության:

6. Ավելի լավ դետալավորում

Մի քանի տեսախցիկները թույլ են տալիս ավելի շատ դետալներ ներառել լուսանկարում, քան՝ մեկը: Յուրաքանչյուր տեսախցիկ առանձին լուսանկար է անում և հետո դրանք համադրվում են: Այս տեխնոլոգիան կոչվում է HDR (High Dynamic Range):

Նման լուսանկարներ անելիս սմարթֆոնում աշխատում են միանգամից մի քանի սենսորներ: Օրինակ՝ մոնոխրոն սենսորն ավելի մեծ ուշադրություն է դարձնում լույսին, քան հիմնական RGB տեսախցիկը: Գունավոր տեսախցիկն այնքան էլ մեծ ուշադրություն չի դարձնում լույսին, բայց առաջնային  տեղ է տալիս գունավորմանը:

7. Ավելի լայն ընդլայնումներ

Եթե դուք նկարում եք պեյզաժներ, օրինակ, արևածագ՝ օվկիանոսի ֆոնին, ձեզ անհրաժեշտ կլինի լայն օբյեկտիվ: Սմարթֆոնների շատ արտադրողները նման տեսախցիկ են տեղադրում՝ որպես օժանդակ սարք:

8. Եռաչափ լուսանկարների ստեղծում

Երկուսից ավելի տեսախցիկներով սմարթֆոնները կարողանում են ստանալ եռաչափ պատկերներ, որոնք հնարավոր էր ստեղծել տարբեր ծրագրերի միջոցով: Սմարթֆոնն անում է միանգամից մի քանի լուսանկարներ և միացնում է դրանք մեկում:

9. Տարբեր հատուկ էֆեկտներ

Մի քանի տեսախցիկներն ընդլայնում են սովորական տեսախցիկի հնարավորությունները և թույլ են տալիս ավելացնել շատ հատուկ էֆեկտներ: Օրինակ՝ հնարավոր է փոխել լուսավորությունը և ստեղծել պրոֆեսիոնալ լուսանկարներին նման պատկերներ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս