Բակո Սահակյանի՝ «Իմ քայլի» հետ հանդիպումը բավական թեժ է անցել. «Ժողովուրդ»

«Երեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` հանդիպումը բավական թեժ է անցել, հնչել են ամենահնարավոր հարցերը, ընդ որում՝ շատ բաց տեքստով, առանց թաքցնելու կամ փորձելու մեղմացնել հարցերը, իսկ Բակո Սահակյանն էլ տվել է անհրաժեշտ պատասխաններ, սակայն հանդարտ, իրեն բնորոշ ձեւով։

Ընդ որում, պատգամավորները նաեւ իրար մեջ նշում էին, թե սկզբում լարված են եղել, սակայն վերջնամասում արդեն հանգստացել են։ Հանդիպման ընթացքում հնչել են հնարավոր բոլոր հարցերը՝ սկսած մարտի 1-ին Հայաստան զորք ուղարկելուց, Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությունից, Հայաստան-Արցախ հարաբերություններից, անգամ Վիտալի Բալասանյանից:

«Շատ բաց խոսակցություն էր ընթանում, հետաքրքիր։ Մեր հարցերը շատ ուղիղ էին, նախագահի պատասխանները եւս ուղիղ էին»,- թերթին հայտնեց պատգամավորներից Արման Բոշյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս