«Հարգում եմ Մոուրինիոյին, նա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ փորձեց ամեն ինչ». Էրերա
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր Էրերան կարծիք է հայտնել ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանի, ինչպես նաև նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի մասին:
«Յուրաքանչյուրն իր վրա պետք է պատասխանատվություն վերցնի ընթացիկ մրցաշրջանում տեղի ունեցածի համար: Մեզնից յուրաքանչյուրը: Անարդարացի է ուրիշներին մեղադրել: Երբ թիմը վատ մրցաշրջան է անցկացնում, մեղքի 75 տոկոսը խաղացողների ուսերին է: Մարզչին մեղադրելը հեշտ է, ում հեռացրել են, բայց պատասխանատվությունը մեզ վրա է:
Ես շատ եմ հարգում Մոուրինիոյին: Նա ամեն ինչ փորձեց: Նրա ղեկավարությամբ առաջին մրցաշրջանը բավականին հաջող էր: Այն ժամանակ մենք մրցաշրջանն ավարտեցինք երկրորդ հորիզոնականում և առաջիկա մրցաշրջանից շատ սպասելիքներ ունեինք: Ոչ միայն նրա պատճառով: Կրկնում եմ, յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է պատասխանատվություն կրի»,- Էրերային է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը