Երևան-Գյումրի ավտոճանապարհին վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 8-ին, ժամը 17:52-ին ահազանգ է ստացել, որ Մաստարա-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծսռայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 79-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Caddy» (վարորդ՝ Ս.Մ. ծնված 1983 թ.) և «Mercedes C 180» մակնիշների ավտոմեքենաները: «Mercedes C 180» մակնիշի ուղևորներ Գ.Ղ.-ն (ծնված 2017 թ.) և Ք.Մ.-ն (ծնված 1951 թ.) տեղում մահացել են:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը տուժածներ Ս.Մ.-ն (1983 թ.), Ս.Ղ.-ն (1987 թ.), Հ.Մ.-ն (2016 թ.), Գ.Մ.-ն (1978 թ.), Մ.Ա.-ն (1988 թ.), Ա.Վ.-ն (1963 թ.) և Ա.Զ.-ն (1987 թ.) հոսպիտալացվել են Թալինի ԲԿ: Բժիշկները Հ.Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս տուժածներինը՝ բավարար: Հ.Մ.-ն տեղափոխվել է Երևանի Սուրբ Աստվածամայր ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները և փակել գազի բալոնների փականները:

Տեսանյութեր

Լրահոս