ՀՀԿ-ն տարբեր հարթակներում կբարձրաձայնի Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իրականացվող քաղաքական վենդետայի մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Reuters գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ մտադիր է միանալ ՀՀ նոր իշխանությունների դեմ պայքարին, քանի որ հզոր ընդդիմադիր ուժերը համախմբվում են՝ մոտ ապագայում երկրի նոր ղեկավարությանը մարտահրավեր նետելու համար։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի այս հայտարարությանը՝ նշեց, որ ՀՀԿ-ն շարունակելու է բարձրաձայնել Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իրականացվող քաղաքական վենդետայի, հետապնդումների մասին և դա անելու է այն բոլոր հարթակներում, որտեղ կարող է։

«ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանի ռեժիմին դիմադրող և հասարակության աչքերը բացող քաղաքակական ընդդիմադիր ու սկզբունքային քաղաքական միավորն է, որը աշխատել և աշխատելու է բոլոր այն ուժերի հետ, որոնց մեջ տեսնում է առողջ քաղաքական պլատֆորմ ու ցանկություն։ Եթե կառաջանա ևս մեկ ուժ, որտեղ ինչ-ինչ ձևաչափով մաս կկազմի այսօր քաղաքական հետապնդումների ենթարկված և անգամ մայիսյան տոներին ընդառաջ և մի քանի օրով ազատ չարձակված ՀՀ երկրորդ և Արցախի առաջին նախագահը, ապա, երբ կստեղծվի այդ քաղաքական միավորը, այն ժամանակ կարող ենք հասկանալ, թե մենք ինչպիսի համադրվող քաղաքական օրակարգեր ունենք կամ չունենք»,- շեշտեց Արմեն Աշոտյանը։

Նա ընդգծեց, որ ՀՀԿ-ն քաղաքական ընդդիմադիր դաշտում շատ խորը դիրքավորվել է և կողջունի այլ գործընկերների, որոնք կլինեն այդ ճամբարում։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս