Բաժիններ՝

Փաշինյանը բացատրում է սեռական իմպոտենցիայի պատճառները և նշում ՀՀ-ում սեռը փոխած անձանց՝ տրանսգենդերների իրական թիվը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ վերջին օրերին լայնորեն քննարկվող «Իմ մարմինն անձնական է» գրքին։

Նա նշեց, որ մասնագետ չէ, արագ աչքի է անցկացրել այն և ոչ մի սարսափելի ու արտառոց բան չի հայտնաբերել։

Ըստ վարչապետի՝ գիրքը բացատրում է երեխային մարմնի անձնական մասերը, կամ, եթե ընտանիքի անդամների համբուրելը հաճելի է, օտար քեռու համբուրելը՝ ոչ, ու երբ անցանկալի իրավիճակ է, երեխան կարող է ասել՝ ոչ։

«Ես իմ երեխայի օրինակով գիտեմ, որ լինում են դեպքեր, երբ ուրիշ մարդիկ իրանց համբուրում են, ու իրանց հաճելի չի»,- ասաց Փաշինյանը։

Ն. Փաշինյանը նշեց, որ 2017 թվականին մանկապղծության 71 դեպք է տեղի ունեցել, ինչի պատճառը նաև այն է, որ երեխաները շատ դեպքերում չեն հասկանում, թե ինչ է կատարվում, թեև ինտուիտիվ հասկանում են։

Փաշինյանն ուշադրություն հրավիրեց երեխայի՝ հասուն կյանք մտնելու վրա.

«Իրանք որտեղի՞ց են էդ մասին իմանում՝ փողոցից իրար հետ զրուցելո՞վ, թաքուն ինտերնետից իրանց տարիքի համար արգելված ֆիլմեր նայելո՞վ, կներեք՝ պոռնո կայքերից թաքուն օգտվելո՞վ։ Էս մեզ չի՞ հետաքրքրում»։

Վարչապետի կարծիքով՝ այլասերում է այն, երբ երեխային փոքր տարիքից հայհոյել են սովորեցնում։

Կարևորելով սեռական գրագիտությունը՝ Փաշինյանը նշեց, որ դա ազդում է նաև կյանքի մյուս ոլորտների վրա.

«Դուք գիտե՞ք, որ իմպոտենցիայի դեպքերի մեծ մասը արդյունք է առաջին ամուսնական գիշերը սեռական գրագիտության պակասի։ Բա մեր ավանդական ընտանիքի խնդիր չի՞դա, մեր ժողովրդագրական վիճակի խնդիր չի՞, դա լուրջ պրոբլեմ չի՞»։

Ն. Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանում եղել է ժամանակաշրջան՝ 2000-ականների սկիզբը, երբ լայնորեն քննարկվել է այն հարցը, որ ՀՀ իշխանության վերնախավում կան ոչ ավանդական կողմնորոշում ունեցող մարդիկ.

«Այդ թեմայով նույնիսկ քաղական պրոցես է եղել, նույնիսկ քաղաքական կուսակցության ներկայացուցիչ է եղել, ով սպառնացել է, որ կհրապարակի գեյ պաշտոնյաների, կառավարության անդամների ցանկ, որից հետո նրա դեմ քրեական գործ է հարուցվել, նրան ԱԱԾ մեկուսարան են գցել, որտեղից դուրս է եկել մի ժամանակ, երբ, ըստ էության, խոստացել է մոռանալ ամեն ինչ»։

Փաշինյանը խոսեց նաև տրանսգենդեր՝ սեռը փոխած անձանց մասին.

«Հայաստանում 18 սեռը փոխած անձ կա, որոնց բոլորին, մինչև մեր իշխանության գալը, տրվել է ՀՀ քաղաքացու անձնագիր։ Այս ամբողջ իրավիճակը մենք ստացել ենք ժառանգություն»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս