«Էդ որ Սերժ Սարգսյանը ասուլիս ա տալու, էդ շատ լավ ա, և ես հույս ունեմ, որ էնտեղ կհնչի հետևյալ հարցը». Նիկոլ Փաշինյան

Այսօր ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեց «Միմինո» ֆիլմից հայտնի արտահայտությունը՝ «такие вопросы задаешь, неудобно отвечать»` ի պատասխան լրագրողի հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանին կհաջողվի՞ իր շուրջ հանրությանը համախմբել:

«Էդ որ Սերժ Սարգսյանը ասուլիս ա տալու, էդ շատ լավ ա, և ես հույս ունեմ, որ էնտեղ կհնչի հետևյալ հարցը՝ պարոն Սարգսյան, էդ ինչպե՞ս էր, որ ՀՀ բանակի զինվորը մայկա-տրուսիկ չուներ, իսկ ձեր ընտանիքի անդամները միլիոնատերեր էին: Այս հարցին երբ կպատասխանի Սերժ Սարգսյանը, ես ձեր հարցին կպատասխանեմ»,- ասաց Ն.Փաշինյանը:

Ըստ նրա՝ Սարգսյանը դեռ շատ հարցերի պետք է պատասխանի, իսկ մի շարք հարցերի ուղղակի չի կարող պատասխանել. «Էդ հարցին ոչ միայն Սերժ Սարգսյանը պետք է պատասխանի, այլ նաև Ռոբերտ Քոչարյանը պետք է պատասխանի և ՀՀ այլ միլիոնատեր պաշտոնյաներ»:

Նա հավելեց, որ եթե պարզվի, որ իր վարչապետության ընթացքում իր ընտանիքի անդամներից մեկը միլիոնատեր է դարձել, հաջորդ օրը ինքը պետք է բանտում հայտնվի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031