Դատարանը Պուչդեմոնին թույլատրեց մասնակցել Եվրախորհրդարանի ընտրություններին
Մադրիդի դատարանը Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին թույլատրել է իր թեկնածությունն առաջադրել Եվրախորհրդարանի (ԵԽ) ընտրություններում: Այդ մասին մայիսի 6-ին հայտնել է La Vanguardia թերթը։Դատարանը քննել է Իսպանիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) որոշման դեմ ներկայացված բողոքարկումը, որը դեմ էր արտահայտվել ընտրողների կամաարտահայտմանը Պուչդեմոնի, ինչպես նաեւ տարածաշրջանի նախարարների կաբինետի նախկին խորհրդականներ Թոնի Կոմինի եւ Կլարա Պունսատիի մասնակցությանը:
ԿԸՀ-ի որոշումը հայտարարվել էր այն բանից հետո, երբ Ժողովրդական կուսակցությունը եւ «Քաղաքացիներ» կուսակցությունը համապատասխան խնդրանքով դիմել էր մարմնին այն բանի կապակցությամբ, որ բոլոր երեք քաղաքական գործիչներն իսպանական արդարադատությունից փախել էին արտասահման: Ավելի վաղ Պուչդեմոնը հաստատել է ԵԽ-ի ընտրություններին մասնակցելու մտադրությունը, որոնք Իսպանիայում անցկացվելու են մայիսի 26-ին:
Ինքնավարության նախկին ղեկավարն Իսպանիայից Բելգիա էր փախել 2017 թվականին Իսպանիայի կազմից Կատալոնիայի դուրս գալու շուրջ անօրինական հանրաքվեի անցկացումից եւ տեղի խորհրդարանի կողմից հանրապետության անկախության հռչակման բանաձեւի հաստատումից հետո: Եվրոպական խորհրդարանի ընտրությունները հանրակցության երկրներում տեղի կունենան 2019 թվականի մայիսի 23-ից 26-ն ընկած ժամանակաշրջանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: