![](/banners/BeFunky-design.jpg)
«Լուրն ապատեղեկատվություն է». Սերժ Սարգսյանն ու Արմեն Սարգսյանը չեն հանդիպել
![](https://168.am/wp-content/uploads/2018/04/serj-sargsyan-armen-sargsyan6.jpg)
Ինչպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից, այնպես էլ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից հերքում են Արմեն Սարգսյանի և Սերժ Սարգսյանի հանդիպման մասին մամուլում տարածված տեղեկատվությունը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանտ վստահեցնում է՝ տեղեկությունը սուտ է, չի համապատասխանում իրականությանը:
«Ապատեղեկատվություն է: Իրականությանը բացարձակապես չի համապատասխանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման լուրը»,- ասացին Սերժ Սարգսյանի գրասենյակից։