
«Ես ոչ մեկին չեմ սպանել». ուկրաինացի պատգամավոր. «Ա1+»

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմը Զվարթնոց օդանավակայանի սահմանակետում իր հանդեպ կոշտ վերաբերմունքը բացատրում է Հայաստանի վրա Ռուսաստանի ազդեցությամբ։ «Ա1+»-ի փոխանցմամբ՝ նա պնդում է, որ Հայաստանը պետք է ինքը որոշի իր տարածքում ով է ցանկալի, ով՝ ոչ:
«Ես հասկանում եմ, որ սա Ռուսաստանի փորձն է իր ազդեցության գոտում գործել քաղաքականապես, քանի որ մեզ վրա դրված պատժամիջոցները վերաբերում են բացառապես քաղաքականությանը, սա քրեական գործ չի, ես ոչ մեկին չեմ սպանել, ոչ մի բան չեմ գողացել: Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ Հայաստանին դեռ ներքաշելու են Ռուսաստանի ներքին քաղաքականության մեջ»:
Հիշեցնենք, որ Մուստաֆա Նայեմը երկու օր առաջ է ժամանել Հայաստան և բախվել է երրորդ երկրի, այն է Ռուսաստանի Ուկրաինայի նկատմամբ պատժամիջոցներին՝ պատգամավորը «մուտքի արգելքով» որպես անցանկալի անձ է եղել գրանցված:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: