Որոնք են Եվրոպայի՝ զբոսաշրջիկներին հիասթափեցնող 10 տեսարժան վայրերը
Լեոնարդո դա Վինչիի վրձնի «Մոնա Լիզա» նկարը, որը ցուցադրված է Փարիզի Լուվրում, գլխավորել է Եվրոպայի ամենավատ տեսարժանությունների ցուցակը, որը կազմվել էբրիտանացի զբոսաշրջիկների կարծիքների հիման վրա: Այդ մասին հայտնել է News.sky.com-ը:
Հարցումը կատարել է Մեծ Բրիտանիայի EasyJet լոուքոսթեր-ավիաընկերությունը, որը հարցում է անցկացրել երկու հազար զբոսաշրջիկների շրջանում: Երկրորդ տեղում հայտնվել է Չեքփոյնթ Չառլին՝ սահմանային հսկիչ անցակետը Բեռլինի Ֆրիդրիխշտրասե փողոցում, որն ստեղծվել է քաղաքը Բեռլինյան պարսպով բաժանելուց հետո: Երրորդ տեղում է Բրյուսելի «Միզող տղան»:
Չորրորդ տեղը նույնպես տրվել է Ֆրանսիայի մայրաքաղաքի տեսարժան վայրի. զբոսաշրջիկներին հիասթափեցրել է «Մուլեն Ռուժ» կաբարեն: Հինգերորդ տեղն զբաղեցրել է Կոպենհագենի «Ջրահարսը»: Նաեւ ամենահիասթափեցնող տեսարժանությունների տասնյակ են մտել Փարիզի Էյֆելյան աշտարակը, Հռոմի Իսպանական սանդուղքը եւ Տրեւի շատրվանը, Լուվրը եւ Պիզայի աշտարակը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: