Առողջապահության նախարարն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ հանդիպել բուժանձնակազմի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարարը ողջունել է անձնակազմին և կարևորել է բժշկական կենտրոնի դերը և նշանակությունն առողջապահության համակարգում՝ որպես պետական, խոշոր և բազմաֆունկցիոնալ հիվանդանոց։

Առաջին անգամ այս ձևաչափով նախարարը փորձել է հասկանալ պացիենտի հետ անմիջական շփվող բժիշկների աշխատանքի ընթացքում ծագող խնդիրները։ Կենտրոնի տնօրենը նախարարին է ներկայացրել ընթացիկ աշխտանքները, այն հիմնական խնդիրները, որոնց բախվում են առօրյայում։

Հարցուպատասխանի ընթացքում նախարարը արձանագրել է այն հիմնական կետերը, որոնց ուղղությամբ հետագայում պետք է աշխատանքներ տանել, մասնավորապես ծննդօգնության, ուռուցքաբանության, մանկաբարձագինեկոլոգիական, մանկաբուժության, առողջության առաջնային պահպանման և այլ ուղղություններով։

Տեսանյութեր

Լրահոս