«Մենք միշտ կրել ենք մեր կոստյումը և կրելու ենք մեր կոստյումը». Հովակիմյանը հակադարձում է

«Մենք միշտ կրել ենք մեր կոստյումը և կրելու ենք մեր կոստյումը: Ո՛չ ցանկություն ենք ունեցել որևէ մեկի կոստյումը կրել, ո՛չ էլ դա մեր համար տեսլական է եղել ուրիշների կոստյումները մեր հագով ձևել և առավել ևս այդ կոստյումների մանրամասներին ծանոթանալ»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ հակադարձելով ընդդիմադիրների մեղադրանքներին կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ:

Նա անդրադարձավ, իր խոսքով, մի զավեշտի, որ անընդհատ փորձում են իրեն պիտակավորել, իր կոմպետենտությունը կասկածի տակ դնել.

«Բայց պետք է հիշողություն ունենալ և հիշել, որ իրենց խմբակցության ղեկավարը, լինելով 16 տարվա պատգամավոր, առաջին անգամ այս ամբիոնից ելույթ է ունեցել այս տարվա հունվարին»:

Հովակիմյանը հորդորեց՝ ուրիշի աչքի փուշը տեսնելուց առաջ տեսնել սեփական աչքի գերանները. «Առերեսվեք ձեր գերանների հետ: Դա ձեզ կօգնի առաջ գնալ»:

Տեսանյութեր

Լրահոս