«Եթե այդպես լիներ, ես ունեի բոլոր հնարավորությունները ի սկզբանե չգրանցել թեկնածուին». Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը վստահեցնում է՝ «Իմ քայլը» խմբակցությունը չի բոյկոտել ՍԴ անդամի թեկնածուին:

«Եթե այդպես լիներ, ես ունեի բոլոր հնարավորությունները ի սկզբանե չգրանցել թեկնածուին»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց Միրզոյանը:

Ըստ նրա՝ Գոռ Հովհաննիսյանի համար արհեստական խոչընդոտ չի ստեղծվել՝ հանուն Վահե Գրիգորյանի համար հնարավորության դուռ բացելու.

«Տրամաբանությունն ինձ բոլորովին հակառակն է հուշում, ես գրանցում եմ Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը, հետո հնարավորություն տալիս, որ եղած բացերը լրացվեն, դրանից հետո դուք եկել ու ասում եք, որ Գոռ Հովհաննիսյանի առջև խոչընդոտնե՞ր են ստեղծվում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930