Բաժիններ՝

Ֆինլանդիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը

Ֆինլանդիայի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանական ընտրություններում կուսակցություններից ոչ մեկը չի հավաքել ընտողների ձայների 20 տոկոսը, հաղթել է ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Այդ մասին հայտնել է երկրի արդարադատության նախարարությունը:

«Բոլոր ձայների հաշվումից հետո Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հավաքում է ձայների 17,7 տոկոսը կամ 40 տեղ խորհրդարանում, «իսկական ֆինները»՝ 17,5 տոկոսը կամ 39 տեղ, Կոլացիոն կուսակցությունն ստացել է ձայների 17 տոկոսը կամ 38 տեղ խորհրդարանում, իշխող «Ֆինլանդական կենտրոնը»՝ 13,8 տոկոսը կամ 31 տեղ, «Կանաչ միությունը՝ 11,5 տոկոսը կամ 20 տեղ, մնացածը՝ 10 տոկոսից պակաս»,- ասված է հաղորդագրության մեջ:

Խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները Ֆինլանդիայում կհրապարակվեն ապրիլի 17-ին: Ընտրությունների վերջնական արդյունքների հաստատումից հետո կուսակցությունների ղեկավարները պետք է բանակցություններ սկսեն խորհրդարանում մեծամասնության կառավարական կոալիցիա ձեւավորելու շուրջ, ինչից հետո կնշանակեն վարչապետին եւ կաբինետի անդամներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930