5 ռոմանտիկ ֆիլմեր՝ սիրային տրամադրություն ստեղծելու համար
Սիրային տրամադրությո՞ւն ունեք: Ներկայացնում ենք Harper’s Bazaar-ի ներկայացրած լավագույն ռոմանտիկ ֆիլմերից հինգը, որոնցում ներկայացված նուրբ զգացմունքները կօգնեն երեկոն դարձնել ավելի հիշարժան:
«Հպարտություն և նախապաշարմունք» (2005) 
Սերը երբեք հեշտ չէ Ջեյն Օսթինի պատումներում: «Հպարտություն և նախապաշարմունք» ֆիլմում պարոն Դարսին սիրահարված է Էլիզաբեթ Բենեթին, բայց դժվարանում է խոսել իր զգացմունքների մասին:
«Երբ Հարին հանդիպում է Սալիին» (1989) 
Կարո՞ղ են կինը և տղամարդը ընկերներ լինել: Այս հարցի պատասխանը փորձել է տալ Նորա Էֆրոնը, ում ռոմանտիկ կատակերգությունը Բիլլի Քրիսթալին դարձրեց գերաստղ, իսկ Մեգ Ռայանին՝ յուրաքանչյուր կնոջ հերոսուհի:
«Արևածագից առաջ» (1995), «Մայրամուտից առաջ» (2004), «Կեսգիշերից առաջ» (2013) 
Իթըն Հոուքը և Ջուլի Դելփին՝ Ջեսսիի և Սելինի կերպարների միջոցով մեզ տեղափոխում են Վիեննայից դեպի Փարիզ, այնուհետև՝ Հունաստան, բայց ոչ թե գործողությունների, այլ սիրո, կորուստի և երկարատև նվիրվածության մասին զրույցներով:
«Կոչիր ինձ քո անունով» (2017) 
Ադնրե Ասիմանի համանուն վեպի հիման վրա իտալացի ռեժիսոր Լուկա Գուադանինոյի նկարահանած ֆիլմը 17-ամյա տղայի առաջին սիրո մասին է: Ամառային էրոտիկ ֆիլմի բոլոր տեսարանները զարմանահրաշ են՝ պարերից՝ մինչև դեղձի հայտնի տեսարանը:
«Սիրային տրամադրություն» (2000) 
Հոնկոնգցի ռեժիսոր Վոնգ Կարվայի դրամատիկ գլուխգործոցը ինքնատիպ քառակուսի է, որում պատմվում է երկու հարևանների միջև ծաղկող սեռական լարվածության մասին, որոնք հենց նոր պարզել են, որ իրենց զուգընկերները քնում են միմյանց հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը

