
Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում, ծեծկռտուք՝ գյուղապետի կողմնակիցների ու հակառակորդների միջև, հնչել է կրակոց, կա վիրավոր, ժամանել են մեծ թվով ոստիկաններ

Արդեն մի քանի ժամ է, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում։ Գյուղի մեծ թվով բնակիչներ՝ ի նշան բողոքի, փակել են գնացքի ճանապարհը՝ նստելով ռելսերի վրա։ Այս պահին գյուղ են ժամանել մեծ թվով ոստիկանության ծառայողներ ոչ միայն Արմավիրի մարզից, այլ նաև ոստիկանության քրեական հետախուզության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություններից։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում գյուղացիներն ասում էին, որ պատճառը գյուղապետի հետ է կապված, քանի որ գյուղը բաժանվել է 2 մասի. մի մասը պահանջում է գյուղապետի հրաժարականը, մի մասը սատարում է գյուղապետին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝