ՀՀ նոր իշխանությունը որոշել է հրաժարվել «Հայաստան» համահայկական հիմնադրամից՝ շեշտադրում կատարելով «Իմ քայլը» և «ժպիտների քաղաք» հիմնադրամների վրա՞. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնն այս տարի կարող է ընդհանրապես չանցկացվել:

«Հիմնադրամի ամենամեծ լոսանջելեսյան գրասենյակի աշխատանքները, ըստ էության, կաթվածահար են, քանի որ գրասենյակի մի շարք առանցքային աշխատողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել՝ չցանկանալով աշխատել նոր իշխանության հետ: Այս պատճառով հեռուստամարաթոնի նախապատրաստական աշխատանքները չեն իրականացվում:

Տպավորություն կա, որ Հայաստանի նոր իշխանությունը որոշել է հրաժարվել «Հայաստան» համահայկական հիմնադրամից՝ շեշտադրում կատարելով «Իմ քայլը» եւ «ժպիտների քաղաք» հիմնադրամների վրա:

Չնայած Աննա Հակոբյանի ամերիկյան այցը ցույց տվեց, որ այս հիմնադրամների նկատմամբ վստահությունն այնքան էլ բարձր չէ. խոստացված գումարը 1 մլն դոլարի շրջանակում է, բայց իրականում կհավաքվի ավելի պակաս»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930