«Սահմանադրական դատարանի վրա քաղաքական ճնշում չկա». Հրայր Թովմասյան

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը կաշկանդված չէ ոչնչով և վստահեցնում է, որ իրենց վրա չկա որևէ քաղաքական ճնշում: Այս մասին Թովմասյանն ասաց Սահմանադրական դատարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով իրենց վրա ճնշումներից խուսափելու վերաբերյալ հարցին:

«Վստահեցնում եմ 100 տոկոսով՝ նման բան գոյություն չունի: Սա առաջին նախապայմանն է ՍԴ արդյունավետ գործունեության համար: Զրո կաշկանդվածություն ցանկացած երևույթից, ցանկացած անձից»,- նշեց ՍԴ նախագահը:

Նաև հավելեց, որ իր համար կա սուրբ գիրք՝ Սահմանադրությունը:

Խոսելով ՍԴ անդամության իր նախընտրած թեկնածուների վերաբերյալ, Թովմասյանն ընդգծեց, որ իր համար կարևոր է, որպեսզի նրանք համապատասխանեն օրենքի բոլոր պահանջներին՝ լինեն 40 տարին լրացած, բարձրագույն իրավաբանական կրթությամբ և այլն:

«Ես չեմ որոշում՝ ում հետ աշխատել, որոշում են ՀՀ նախագահը, կառավարությունը, դատավորների ընդհանուր ժողովը: ՍԴ-ն այս առումով նախընտրելի թեկնածու չունի»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930