Իռլանդիայում գիտնականներն ուտելի բաժակներ են ստեղծել կոկտեյլների համար
Իռլանդացի գիտնականներն ուտելի փոքրիկ բաժակներ եւ ձողիկներ են ստեղծել կոկտեյլների համար, որոնք կարող են փոխարինել պլաստիկե մեկանգամյա նմանակներին: Օրերս այդ եւ բազմաթիվ այլ գյուտեր էին ներկայացվել Իռլանդիայի գյուղատնտեսության, պարենի եւ ծովային տնտեսության նախարարությանը կից հետազոտական կենտրոնում կայացած խորհրդաժողովում։
«Կարտոֆիլի ալյուրից ամենատարբեր գույների եւ հոտերի ուտելի ամանեղենի գաղափարն արդեն շատերին է հետաքրքրել հյուրանոցային եւ ռեստորանային գործարարության բնագավառում»,- շնորհանդեսի ժամանակ հայտնել է Դուբլինի համալսարանական քոլեջի (UCD) պրոֆեսոր Թոմ Քառանը:
Նա գլխավորում է Agrocycle միջազգային ծրագիրը, որին, բացի իռլանդացի գիտնականներից, մասնակցում են գիտնականներ Եվրամիության ութ երկրներից, ինչպես նաեւ Չինաստանից եւ Հոնկոնգից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: