ԱՄՆ-ում կրկին ուզում են արգելել iPhone-ը
Այս անգամ ամեն ինչ շատ լուրջ է: ԱՄՆ-ի Միջազգային առևտրային հանձնաժողովի դատավորը, Qualcomm-ի պահանջի հիման վրա, առաջարկ է արել արգելել iPhone-ի որոշակի մոդելների ներմուծումը ԱՄՆ:
Դատարանը հայտնաբերել է, որ Apple-ը խախտել է Qualcomm-ի տեխնոլոգիական արտոնագրերից մի քանիսը, և տուժած ընկերությունը կարող է բավարարել ներկրման արգելքը: Սակայն երեք արտոնագրերից միայն մեկն է ճանաչվել խախտված: Արգելքը խորհրդատվական բնույթի է, բայց կարող է ուժի մեջ մտնել հանձնաժողովի քննարկումից հետո:
Արդյունքում, iPhone-ի որոշ մոդելներ կարող են արգելվել ԱՄՆ-ում: Կարգելվի դրանց ներմուծումը կամ վաճառքը: Հստակ չէ, թե որ մոդելները կարգելվեն: Դա կարող է հրապարակվել մի քանի ամիս անց՝ հաշվի առնելով հանձնաժողովի՝ արգելքի վերանայման ժամանակացույցը:
Այս տարվա սկզբին Գերմանիայում արգելվել էր iPhone 7-ի և iPhone 8-ի վաճառքը՝ Intel մոդեմներով, սակայն Apple-ը կարողացավ ելք գտնել՝ վաճառելով սմարթֆոնները Qualcomm մոդեմներով: Չինաստանում էլ խնդիրներ կային՝ կապված iOS 11-ի հետ:
Սիրարփի Աղաբաբյան