Բաժիններ՝

««Մանչեսթեր Յունայթեդը» Սուլշերի օրոք էլ է խաղում ավտոբուսով, բայց հաղթում է». վան Գալ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը մեկնաբանել է իր պաշտոնանկության և իր հետնորդների՝ Ժոզե Մոուրինիոյի և Օլե-Գունար Սուլշերի աշխատանքը:

«Մարզիչը, ով ինձանից հետո եկավ  (Մոուրինիոն), փոխեց մարտավարությունը` «ավտոբուսը կայանել» և հակագրոհային խաղ խաղալ:

Այժմյան մարզիչը ևս խաղում է ավտոբուսում և հակագրոհային մարտավարությամբ:

«Մանչեսթեր Յունայթեդը» Սուլշերի օրոք էլ է խաղում ավտոբուսով, բայց հաղթում է: Սա Մոուրինիոյի և Սուլշերի միակ տարբերությունն է:

Ես հիմա այնտեղ չեմ, բայց փոփոխությունները նկատելի են: Մթնոլորտը, ինչպես երևում է, լավացել է: Սուլշերը փոխել է Պոգբայի դիրքը և խաղացնում է նրան այն գոտում, որտեղ նա կարևոր դերակատարություն ունի:

Բայց հիմա թիմը չի խաղում այն ֆուտբոլը, ինչ Ֆերգյուսոնի ժամանակ: Սա պաշտպանվողական, հակագրոհային ֆուտբոլ է: Եթե այն ձեզ դուր է գալիս, թող դուր գա: Եթե դուք կարծում եք, որ դա ավելի գրավիչ է, քան իմ հարձակվողական ֆուտբոլը, լավ: Բայց ես այդպես չեմ կարծում:

Սուլշերը պարտվել է միայն երկու անգամ: Շատ կարևոր է, որ թիմը շարունակի պայքարը Չեմպիոնների լիգայում: Դա կլիներ այն ժամանակ, երբ թիմը մարզեի ես:

Բայց թիմը կարող է հաղթել Չեմպիոնների լիգան, քանի որ խաղում է պաշտպանությունում և թույլ չի տալիս հաղթել իրենց: Դուր գա ձեզ դա, թե ոչ, բայց դա Մոուրինիոյի աշխտանքի արդյունքն է»,- ասել է վան Գալը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս