
«Պիկեն աշխարհի լավագույն պաշտպանն է». Պույոլ

«Բարսելոնայի» նախկին ավագ Կառլես Պույոլը իր նախկին թիմակից Ժերարդ Պիկեին համարում է աշխարհի լավագույն պաշտպանը:
– Ո՞վ է աշխարհի լավագույն պաշտպանը:
– Ժերարդ Պիկեն, առանց կասկածի: Պիկեն աշխարհի լավագույն պաշտպանն է:
– Իսկ եթե ընտրեք Պիկեի և Ռամոսի միջև:
– Ժերարդ Պիկե:
–Պիկեն որպես կենտորանական պաշտպան՝ ավելի լա՞վն է, քան դուք:
– Այո, նա աշխարհի լավագույն կենտրոնականն է: Մենք նրա հետ տարբեր ենք: Նա առանցքային դեր ունի թիմում, հանդիսանում է լիդեր: Նա ֆենոմեն և հրաշալի ընկեր է:
Սիրարփի Աղաբաբյան