
«Մարդիկ կարծում են, որ «Բարսելոնան» լավագույն թիմն է, բայց նրանք լավագույնը չեն». Լուի վան Գալ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը նշել է Չեմպիոնների լիգայում լավագույն թիմերին:
«Մարդիկ կարծում են, որ «Բարսելոնան» լավագույն թիմն է, բայց նրանք լավագույնը չեն:
««Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին» ավելի շատ են նման թիմերի, քան «Բարսելոնան»: Իսկ «Լիվերպուլն» էլ ավելի շատ թիմային է թվում, քան «Մանչեսթեր Սիթին»:
Իմ փիլիսոփայության համաձայն, լավագույն թիմը պետք է հաղթի, և ես հույս ունեմ, որ դա կլինի «Սիթին», քանի որ նրանք լավագույն ֆուտբոլն են խաղում»,- ասել է հոլանդացի մասնագետը:
Սիրարփի Աղաբաբյան