
Ռամոսը՝ Զիդանի վերադարձի մասին

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը կարծիք է հայտնել ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի վերադարձի մասին:
«Փոփոխությունները կարող են դրական լինել: Զիդանի հետ հիանալի պահեր ունեցանք: Ուրախ եմ, որ նա վերադարձել է տուն:
Նրա վերադարձը լավ նորություն էր բոլոր խաղացողների համար, բայց այդ որոշումը ես չեմ կայացրել, չնայած մարդիկ կարծում են, որ դա արել եմ հենց ես:
Ես թիմի ավագն եմ ու կարծիք ունեմ, որը կարտահայտեմ, եթե ինձ հարցնեն: Ես երբեք չեմ եղել հրամանատար և չեմ ուզում լինել»,- ասել է Ռամոսը:
Սիրարփի Աղաբաբյան