
Ամռանը Զիդանը 500 մլն եվրո կստանա տրանսֆերների համար

Մադրիդի «Ռեալը» հայտարարել է նախորդ մրցաշրջանում 751 մլն եվրո եկամուտի մասին: Այս գումարից 500 մլն եվրոն Ֆլորենտինո Պերեսը կտրամադրի ամառային տրանսֆերային պատուհանի համար:
Ինչպես հաղորդում է L’Equipe-ը, մադրիդցիների գլխավոր նպատակներն են ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան:
Համաձայն «Ռեալի» հետ Զիդանի նոր պայմանագրի՝ մարզիչը կստանա տարեկան 12 մլն եվրո, որն աստիճանաբար աճելու է, և բոնուսներ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը