
Ինչպե՞ս դիմանալ, ինչպե՞ս չուտել գայթակղիչ ուտելիքներ, ի՞նչ եփել, ո՞ր ուտեստն է պահքի կամ՝ ոչ

Շատ հաճախ, մարդիկ ասում են, որ պահքի շրջանում ավելի նյարդային և դյուրագրգիռ են դառնում:
Այդ ամենը հիմնականում գալիս է նրանից, երբ մարդիկ ամբողջությամբ կենտրոնացած են լինում միայն ուտելիքի վրա. ինչպե՞ս դիմանալ, ինչպե՞ս չուտել գայթակղիչ ուտելիքներ, ի՞նչ եփել, ո՞ր ուտեստն է պահքի կամ՝ ոչ…: Արդյունքում հնարավոր է, որ մարդը ջղաձգվի, դյուրաբորբոք դառնա։
Պահքը մեզ համար կարևոր է, որովհետև այդ շրջանում մեր հավատքն է զորանում. մենք աղոթքով ենք ապրում և սնվում, ամեն բան կյանքում փորձում ենք Աստծո ձեռքից ստանալ, ու երբ մարդը հենց այս հոգևոր կողմն է կարևորում, նա երբեք դյուրագրգիռ չի դառնում։ Պահքը, հոգևոր առումով ուրախ և թեթև ապրելու, ներքին հանգստությունը վերագտնելու հնարավորություն է մեզ տալիս։