
Մի օգտագործեք այս մթերքները. դրանք առաջացնում են ցելյուլիտ

Կանանց գլխավոր մղձավանջներից մեկը ցելյուլիտն է: Փորձագետները շարունակում են ուսումնասիրություններ կատարել և բացահայտում են ցելյուլիտի առաջացման պատճառներն ու դրա վերացման ուղիները:
Интересно знать-ը գրում է, որ փորձագետները ներկայացրել են մի քանի մթերքներ, որոնք արժե հեռացնել սննդակարգից՝ նվազեցնելու համար ցելյուլիտի առաջացման վտանգը:
Սպիտակ ալյուրից պատրաստված մթերքներ
Սպիտակ ալյուրը պարունակում է ռաֆինացված ածխաջրեր, որոնք քայքայում են կոլագենը, որի գործառույթը մաշկի առաձգականությունը պահպանելն է:
Սուշի
Սուշիի շատ տեսակներ պատրաստվում են ճարպոտ մթերքներից, որոնք երկար ժամանակ մնում են օրգանիզմում:
Սոյայի սոուս
Եթե Դուք շատ եք օգտագործում սոյայի սոուս, ապա պետք է իմանաք, որ աղի մեծ քանակության պատճառով ջուրը մնում է հյուսվածքներում և առաջացնում է այտուց:
Ալկոհոլ
Այն վնասում է մաշկի առաձգականության համար պատասխանատու կոլագենի մանրաթելերը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը