Բաժիններ՝

JAXA-ն և Toyota-ն օդաչուավոր լուսնագնացի կոնցեպտ են ներկայացրել

Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալությունը (JAXA) եւ Toyota ավտոմոբիլային կոնցեռնը համատեղ օդաչուավոր լուսնագնաց են մշակում Լուսնի մակերեւույթի հետազոտման համար: Մարտի 12-ին այս մասին ընկերությունները հայտարարել են Տոկիոյում ընթացող Տիեզերական հետազոտությունների միջազգային գիտաժողովում։

Գիտաժողովի մասնակիցներին են ներկայացրել ոչ մեծ CG- տեսահոլովակ, որտեղ ցուցադրել են համատեղ մշակվող օդաչուավոր լուսնագնացի կոնցեպտը: Վեցանիվ փոխադրամիջոցը՝ կողերին տեղակայված արեւամարտկոցներով, կունենա 6 մ x 5,2 մ x 3,8 մ չափ, իսկ լուսնագնացի ներքին տարածքի մակերեսը կկազմի մոտավորապես 13 քառակուսի մետր՝ երկու նստելատեղով:

Toyota ընկերության ներկայացուցչի խոսքով՝ լուսնագնացը կունենա կենսապահովման ամբողջական համակարգ: Տիեզերագնացները կկարողանան փոխադրամիջոցի ներսում գտնվել եւ այն կառավարել առանց սկաֆանդրների օգտագործման: Նշվում է, որ նոր սերնդի մարտկոցը, որը կտեղակայվի լուսնագնացում, դրան թույլ կտա Լուսնի մակերեւույթին հազար կիլոմետր հեռավորություն հաղթահարել՝ առանց լրալիցքավորման: Այդ մշակումն ավարտելու կոնկրետ ժամկետների մասին այս պահին չեն հայտնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս