«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն ամռանը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
Բրազիլացին իր տեղը չի գտնում Կատալոնիայում:
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն հիասթափեցրել է «կապտանռնագույնների» ղեկավարությանը և արդեն ամռանը կարող է փոխել աշխատանքի վայրը:
Ըստ Sky Sports-ի տեղեկության, 26-ամյա խաղացողի նկատմամբ ամենամեծ հետաքրքրությունը ցուցաբերում է «Մանչեսթեր Յունայթեդը»: Ընդ որում, «Բարսելոնայում» Ֆիլիպեն ունի բացարձակ աջակցություն թիմակիցների կողմից: Օրինակ՝ «Ռայո Վալիեկանոյի» հետ խաղից հետո (3:1) բրազիլացու մասին խոսել է Ժերար Պիկեն:
«Նա լավ մրցաշրջան է անցկացնում: Հենց սկզբից նրանից շատ մեծ սպասումներ կային, բայց Ֆիլիպեն ստացավ աջակցություն հանդերձարանում: Նա մեզ պետք է իր լավագույն մարզավիճակում մինչև մրցաշրջանի ավարտը, և ես վստահ եմ, որ այդպես էլ կլինի»,- հայտարարել է Պիկեն, ում խոսքերն է մեջբերում London Evening Standard-ի լրագրող Բեն Հեյվորդը:
Կոուտինիոն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 39 խաղ, որոնցում դարձել է 8 գոլի և 5 փոխանցման հեղինակ:
Transfermarkt-ը Ֆիլիպեին գնահատում է 100 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը