
Պահքի քաղցրեղեն. ընկույզով, չամիչով և վարսակով թխվածքաբլիթներ

Բաղադրիչներ
1. Վարսակի փաթիլներ – 2.5 բաժակ
2. Չամիչ (շոգեխաշած տաք ջրում) – 1/3 բաժակ
3. Մեղր – 3 ճ/գ
4. Խնձորի խյուս – 1 բաժակ
5. Ընկույզ (ցանկության դեպքում կարող եք ավելացնել արևածաղկի սերմեր, քունջութ)- 1/3 բաժակ
6. Արևածաղկի ձեթ – 3 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Չոր տապակի մեջ մի փոքր տաքացնել վարսակի փաթիլները:
2. Այնուհետև խառնել վարսակի փաթիլները և խնձորի խյուսը, ավելացնել մեղրը և արևածաղկի ձեթը: Ստացված զանգվածը թողնել 20 րոպե, որպեսզի հանգստանա:
3. Ավելացնել չամիչը և ընկույզը:
4. Ստացված խմորից գդալով թխվածքաբլիթներ ձևավորել պերգամենտով պատված տապակի վրա:
5. Թխվածքաբլիթները մեկ ժամ թխել 120 աստիճան տաքացրած ջեռոցում:
6. Սառեցնել թխվածքաբլիթները և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը