Հողօգտագործողներին տրվում են անհատույց սերմեր, պարարտանյութեր և սուբսիդավորված գնով դիզվառելիք. փոխնախարար
Ընթացիկ տարվա փետրվարի 25-ից, «Բուսաբուծության համալիր զարգացում» ծրագրի շրջանակներում, ԱՀ-ում սկսվել է գարնանացան սերմերի տրամադրման գործընթացը:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը՝ նշելով, որ ծրագրի շրջանակներում այս տարվա համար արտերկրից Արցախ են ներկրվել անհրաժեշտ գարնանացան սերմեր:
«Սերմերի տրամադրման կարգի մասին հանրությանը տեղեկացրել ենք հայտարարությունների միջոցով:Շրջանային գյուղբաժինների պատասխանատուներն էլ իրենց հերթին պետք է բնակչությանն իրազեկեն, որ նրանք, ըստ իրենց ներկայացրած հայտերի, ստանան անհրաժեշտ սերմերի քանակ: Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի սերմերը տրամադրվում է անհատույց:Յուրաքանչյուր տեսակի սերմ տրամադրվում է համապատասխան չափաքանակով:
Այն անձինք, ովքեր ունեն նվազագույնը 1 հա ցանքատարածք, կարող են օգտվել ծրագրից: Արևածաղիկ, սոյա, հլածուկ մշակաբույսերի հետ տրամադրվում են նաև անհրաժեշտ պարարտանյութեր, իսկ այլ գարնանացան մշակաբույսերի ցանքսով զբաղվողներին հնարավորություն է ընձեռված, որ սուբսիդավորված գնով նաև ձեռք բերեն դիզվառելիք՝ 1 հա-ի դիմաց 30 լ (մեկ լիտրի արժեքը 300 դրամ է):
Այն հողօգտագործողները, ովքեր ցանկություն ունեն օգտվել ծրագրից, պետք է անձնագրով, համայնքի կամ շրջանային գյուղբաժնից վերցրած տեղեկանքով (տեղեկանք՝ ըստ որի տարածքը նախապատրաստված է գարնանացան աշխատանքների համար) ներկայանան ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ և ստանան իրենց հասանելիք սերմերը»,- մանրամասնել է Վ. Ավետիսյանը:
Նա նաև ավելացրել է, որ ներկայումս գարնանացան մշակաբույսերի համար կա 13,5 հազար հա նախապատրաստած ցանքատարածք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 4500 հա-ով: Փոխարենը՝ ցանքսն է նվազել. նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 1800 հա ցանքսի դիմաց այս տարի կատարվել է 1434 հա: Պատճառը վերջին շրջանում տեղացած անձրևներն են, որոնք էլ խոչընդոտել են գարնանացան աշխատանքների կատարմանը:
«Ներկայումս ունենք 230 հա տարածք, որտեղ կատարվել է մոլախոտերի դեմ պայքար, 2000 հա-ի վրա՝ սնուցման աշխատանքներ, 52 հազար հա-ի վրա՝ մկնանման