2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգիրքը ամբողջությամբ չի կարգավորում տնտեսվարողների միջև առաջացող խնդիրներն ու իրավահարաբերությունները։
«Վարչապետը շատ է խոսում, որ տնտեսության մեջ պետք է մի քանի ճյուղ զարգանա, բայց ընդհանուր տնտեսությունն ի՞նչ տեսք պետք է ունենա 5-10 տարի հետո: Օրինակ՝ մեզ մոտ քիմիական արտադրությունը պետք է զարգանա՞, թե՞ ոչ, խոսում են ընդամենը գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տուրիզմի մասին, այսինքն՝ ընդհանուր պատկերացումներ են»։
Իհարկե, ոչ, ամբողջ աշխարհում ամեն օր, ամեն վայրկյան ոտնահարվում, խտրականությամբ սահմանափակվում են կնոջ իրավունքները․․․
Հնդկաստանը Հայաստանում նոր դեսպան է նշանակել:
«Հայաստանի Հանրապետությունը պետք է գործուն քայլերով ցույց տա, որ պատասխանատու է աշխարհի ցանկացած կետում գտնվող, հատկապես խաղաղասիրական առաքելություն իրականացնող իր քաղաքացիների անվտանգության համար»։
Բրիտանահայ գործարար և բարերար Վաչե Մանուկյանը, ով վերջերս Փարիզում կայացած Հայկական բարեգործական ընդհանուր միության 90-րդ ընդհանուր ժողովում ընտրվել է ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի նախագահ և հայտնի է իր բարեգործական ձեռնարկներով, մարտի 9-ին կժամանի Հայաստան:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շնորհավորում եմ մեր բոլորի սիրելի մայրիկերի, տատիկների, քույրիկների և ընկերուհիների Մարտի 8-ը: Ճիշտ է, մեծ հաշվով շնորհավորելու առիթ չեմ տեսնում, որովհետև մեր կյանքը միևնույնն է՝ բարդ է, (այս հարցազրույցը՝ վկա), բայց նաև մենք կարող ենք հաղթահարել բոլոր բարդությունները: Կարևորը Սերն է՝ սիրելը և սիրված լինելը:
Ոստիկանության կոլեգիայի, ողջ համակարգի անունից և անձամբ շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ Գարնան և Գեղեցկության տոնի առթիվ:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 7-ին Բրյուսելում հանդիպել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Թաթուլ Մարգարյանի հետ:
168.am-ը Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի և ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի արած դիտարկումների շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեց Եվրահանձնաժողովի մամլո ծառայությանը:
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը մարտի 6-8-ը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի որոշ պատգամավորների, ԵՄ ոլորտային պաշտոնյաների և ոչ կառավարական կազմակերպությունների հետ՝ քննարկելով եվրոպական ծրագրերում Արցախի ընդգրկվածության մակարդակի բարձրացման հետ կապված հարցեր:
Ծխախոտի գնի բարձրացումը 45%-ով կկանխարգելի մոտավորապես 88.000 վաղաժամ մահ ծխելը թողածների և չսկսածների շրջանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով 2017թ․ ապրիլին Հարվարդի համալսարանի, Վաշինգտոնի համալսարանի և Համաշխարհային բանկի փորձագետների կողմից կատարված հետազոտության արդյունքները:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Արտերկրում հանդես եկող 14 ֆուտբոլիստներ հրավիրվել են ազգային ընտանի:
«Լուսո Խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու սրտագին շնորհավորանքներն ենք բերում սիրելի տիկնանց և օրիորդաց՝ մարտի 8-ի տոնական առիթով:
Թուրքիան ցանկացած պահի պատրաստ է Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություններ սկսել։ Այդ մասին հայտարարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը թուրքական Anadolu լրատվական գործակալության հետ զրույցում։
Արցախի ժողովրդավարական կուսակցության Կենտրոնական խորհրդի նախագահ, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 7-ին Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ազատ դաշինք (ԵԱԴ) կուսակցության ամենամյա գլխավոր վեհաժողովին:
«Փաստ» թերթը գրում է. «Կառավարության նիստում երեկ տեղի ունեցած մի միջադեպ կարող էր ուղղակի լռության մատնվել, եթե իր մեջ խորքային շերտեր չպարունակեր: Արտաքուստ աշխատանքային խոսքուզրույց էր, դեմոկրատական կառավարությանը բնորոշ. առողջապահության նախարարը մի հարցի վերաբերյալ դժգոհություն հայտնեց, որ իրենց անտեսել են, վարչապետն էլ զայրացավ նրա վրա: Բայց…
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ համակարգում նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ մի շարք քրեական գործեր հարուցվեցին, եւ այդ գործերը նախաքննության համար ուղարկվեցին Հատուկ քննչական ծառայություն:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կանանց տոնի առթիվ ընդունելություն է կազմակերպել նախագահական նստավայրում:
«Իրավունք» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը շուտով կարտահանձնվի ՀՀ-ին: Ըստ նույն լուրերի՝ նրա գործով անցնող թիկնապահներին զգուշացրել են՝ պատրաստվեք առերեսվելու նրա հետ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մամուլում տեղեկություն հայտնվեց ավտոկայանում նոր նշանակված տնօրենի մեքենան այրելու մասին:
«Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում։
Բոլոր ուղղություններով էլ անելիքներ ունենք: Հանրակրթական համակարգում պետք է ավարտենք ոլորտի գույքագրումը և արդեն ավարտենք չափորոշիչների և ծրագրի մշակումը: Կարծում եմ, որ ամենամեծ բողոքներն ու խնդիրները գալիս են հենց այստեղից:
Մարտի 8-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Գորիսի, Մեղրիի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Շուշիի տեխնոլոգիական համալսարանում հանդես ենք եկել դասախոսություններով և որոշակի կոնսուլտացիաներ ենք անցկացնում պրոֆեսորադասախոսական կազմի, ասպիրանտների ու մագիստրանտների հետ տնտեսագիտության և տեխնոլոգիաների համակցության հարցերի շուրջ, քանի որ այսօր տնտեսագիտությունը փոխել է իր ամբողջ բովանդակությունը այն առումով, որ դասական, ավանդական մեթոդները մղվում են երկրորդ պլան այն խնդիրների համեմատ, որոնք արդիական են:
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, նաեւ ԵՄ պաշտոնյաները՝ հանձինս Յոհաննես Հանի եւ Ֆրեդերիկա Մոգերինիի, չեն ողջունում Արցախը բանակցային սեղան վերադարձնելու՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը:
Նախօրեին ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը մի ծավալուն հրապարակմամբ հանդես եկավ, որտեղ անդրադարձել էր պետական ապարատում սպասվող՝ 10000 մարդկանց կրճատման փաստին, ինչն, ի դեպ, ԱԺ ամբիոնից փաստացի չհերքեց վարչապետը: