Բաժնեմաս, 39 500 դոլար, փոխառություններ. ԿԳ փոխնախարարի ունեցվածքը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարատու պաշտոնատար անձի արժեթղթերը եւ այլ ներդրումները ենթաբաժնում Գ. Թամրազյանը հայտարարագրել է 191235000 ՀՀ դրամ բաժնեմաս:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Գ. Թամրազյանի հանձնած փոխառությունները կազմել են 1200000 ՀՀ դրամ: Հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթում տվյալներ չկան անշարժ եւ շարժական գույքի մասին:

Ինչ վերաբերում է դրամական միջոցնորին, ապա պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ԿԳ փոխնախարարի դրամական միջոցը կազմել է 39 500 դոլար:

Պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտն էլ կազմել է 562190 ՀՀ դրամ, որը գոյացել է աշախատավարձից:

Հավելենք, որ մինչ ԿԳ փոխնախարարի պաշտոնին նշանակվելը, Գրիշա Թամրազյանը զբաղեցնում էր Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի պրոռեկտորի պաշտոնը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս