«Մի գիշեր հանկարծակի կգանք». Թուրքիայի փոխնախագահ
Թուրքիան ցանկացած պահի պատրաստ է Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություններ սկսել։ Այդ մասին հայտարարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը թուրքական Anadolu լրատվական գործակալության հետ զրույցում։
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Վերջինիս խոսքերով, Թուրքիան ամեն հնարավոր բան կանի, որպեսզի դիվանագիտական գործիքներով ստիպի ահաբեկիչներին (նկատի է առնվում Սիրիայի քուրդ զինյալները) լքել Սիրիայի հյուսիսային հատվածը, սակայն եթե դա չհաջողվեց անել, թուրքական բանակը գործի կանցնի։
«Մենք թույլ չենք տա, որ Թուրքիայի սահմանների անվտանգությունը սպառնալիքի տակ հայտնվի։ Եթե հանկարծ նման բան լինի, մենք մի գիշեր հանկարծակի կգանք։ Մենք դա Մանբիչում էլ կանենք»,- ասել է Օքթայը։
Թուրք պաշտոնյան անդրադարձել է ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի հարցին, որոնք ըստ նախատեսվածի՝ Թուրքիան պետք է ստանա մինչև ընթացիկ տարվա ամառվա վերջ։ Չնայած այդ գործարքից հրաժարվելու մասին ԱՄՆ-ի կոչերին` Օքթայը նշել է, որ իրենք չեն հրաժարվի ռուս-թուրքական պայմանագրից։
Հիշեցնենք, որ Անկարան Սիրիայի քուրդ զինյալներին համարում է ահաբեկիչ և պահանջում է, որպեսզի նրանք դուրս գան Սիրիայի Մանբիչ քաղաքից։ Սիրիայի քուրդ զինյալները պարբերապար աջակցություն է ցուցաբերում ԱՄՆ-ն, ինչն էլ մեծապես անհանգստացնում է Թուրքիային։ Վերջինս ԱՄՆ-ից պահանջում է, որ քուրդ զինյալներին ահաբեկիչների դեմ պայքարում նախկինում տրված ամերիկյան զինամթերքը ետ վերցվի։
Թուրքիան արդեն մի քանի անգամ Սիրիայի քրդական ուժերի դեմ ցամաքային գործողություններ է իրականացնել, որոնցից մեկը «Ձիթենու ճյուղ» օպերացիան էր։ Այս անգամ Թուրքիայի բանակը պատրաստվում է մտնել Եփրատ գետի արևելյան հատված և քրդական ուժերի դեմ ռազմական գործողություններ սկսել։