Վերացնում է պարազիտները և մաքրում օրգանիզմը թույներից
healthylifetricks.com-ը ներկայացրել է բնական միջոցներով պատրաստվող մի դեղատոմս, որում օգտագործվող բաղադրիչներից մեկը համարվում է քաղցկեղը կանխարգելող և բուժող միջոց: Քրքումն (куркума) օգտագործվում էր Հնդկաստանում դեռևս հին դարերում. այն համարվում էր օրգանիզմից տոքսինները հեռացնող արդյունավետ միջոց: Այժմ նույնիսկ գիտականորեն ապացուցված է, որ քրքումն օգնում է կանխարգելել և բուժել քաղցկեղը: «Պատրաստեք այս դեղամիջոցը, որը բուժում է ավելի քան 50 հիվանդություն»,- գրում է healthylifetricks.com-ը:
Բաղադրություն
- Կես ճ/գ կոճապղպեղ (имбирь)
- Կես ճ/գ դարչին
- 1/6 թ /գ քրքում
- Փոքր-ինչ հիլ
- 500 մլ ջուր
- Կես բաժակ կաթ
- Մի փոքր մեղր (եթե ցանկանում եք)
Հիշեցնենք, որ հիլը (Cardamom) օգտագործվում է բազմաթիվ քաղցրավենիքների պատրաստման համար՝ որպես խոտային համեմունք: Օգտագործվում է նաև թեյի համն ու բույրը փոխելու համար: Ըստ որոշ աղբյուրների՝ այն, իր հերթին՝ դեպրեսիայի բուժման հիանալի դեղամիջոց է. ակտիվացնում է ուղեղի բջիջները և թարմացնող զգացում առաջ բերում:
Պատրաստման եղանակը
Խառնեք բոլոր համեմունքները և վրան ավելացրեք 500մլ եռացրած ջուր, լավ խառնեք և ավելացրեք տաք կաթ: Խմեք խառնուրդն օրվա ընթացքում՝ որքան ցանկանաք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է
հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը